Անձնակազմ

Վարանդ Մկրտիչեան
ՀՕԲՆ ղեկավար
Վարանդ Մկրտիչեանը գլխավորում է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախագիծը 2018թ. սեպտեմբերից: Մինչև նախագծին միանալը նա եղել է Ավստրիալիայի ստանդարտների ազգային կազմակերպության Շահառուների ներգրավվածության բաժնի փոխնախագահ: Նա նաև Ավստրալիայի Հայ Read More
Վարանդ ՄկրտիչեանՀՕԲՆ ղեկավար
Վարանդ Մկրտիչեանը գլխավորում է Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախագիծը 2018թ. սեպտեմբերից:
Մինչև նախագծին միանալը նա եղել է Ավստրիալիայի ստանդարտների ազգային կազմակերպության Շահառուների ներգրավվածության բաժնի փոխնախագահ: Նա նաև Ավստրալիայի Հայ Դատի Մարմինի առաջին գործադիր տնօրենը և նախագահն է եղել:
Վարանդ Մկրտիչեանի կրթական ուղին հետևյալն է՝ Կառավարման մագիստրոսի աստիճան Մըքուրի կառավարման մագիստրոսական դպրոցից,  և Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Գրֆիթի համալսարանից:
Քարլ Ուլբրիխտ
Խորհրդատու
Քարլ Ուլբրիխտը միջազգային խորհրդատու է, ով մասնագիտագված է տարբեր ոլորտներում իրավական և վարչական բարեփոխումներում: Ներկայումս նա խորհրդատվություն է տրամադրում «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրում Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական օրենսդրության վերաբերյալ: Read More
Քարլ ՈւլբրիխտԽորհրդատու

Քարլ Ուլբրիխտը միջազգային խորհրդատու է, ով մասնագիտագված է տարբեր ոլորտներում իրավական և վարչական բարեփոխումներում: Ներկայումս նա խորհրդատվություն է տրամադրում «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրում Հայաստանի և միջազգային հանքարդյունաբերական օրենսդրության վերաբերյալ: Քարլը ունի ավէլի քան 20 տարվա փորձ Հայաստանում ու Կենտրոնական Ասիայում իրականացվող ծրագրերում` կենտրոնանալով պետական և մասնավոր հատվածի բարեփոխումների վրա: Նա սովորել է իրավաբանություն Լոնդոնում և սկզբնական շրջանում աշխատել է որպես առևտրային իրավունքի իրավախորհրդատու Մեծ Բրիտանիայում և Իտալիայում:

Մեթթյու Գենասի
Հանքարդյունաբերության հարկային ոլորտի միջազգային փորձագետ
Մեթթյու Գենասին իրավաբան և խորհրդատու է, ով կենտրոնացած է արդյունահանող ոլորտի օրենսդրության և քաղաքականության վրա՝ հատկապես ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության և նավթային ոլորտների հարկման ռեժիմներին: Նախքան Մայնինգ Փոլիսի Գրուպի հիմնադրումը, Մեթը ղեկավարել Read More
Մեթթյու ԳենասիՀանքարդյունաբերության հարկային ոլորտի միջազգային փորձագետ
Մեթթյու Գենասին իրավաբան և խորհրդատու է, ով կենտրոնացած է արդյունահանող ոլորտի օրենսդրության և քաղաքականության վրա՝ հատկապես ուշադրություն դարձնելով հանքարդյունաբերության և նավթային ոլորտների հարկման ռեժիմներին: Նախքան Մայնինգ Փոլիսի Գրուպի հիմնադրումը, Մեթը ղեկավարել է իրավաբանական և տնտեսագիտական թիմը Նյու Յորքի Բնական պաշարների կառավարման ինստիտուտում (NRGI)՝ քաղաքականության առաջատար ինստիտուտ, որը զբաղվում է բնական պաշարներով հարուստ զարգացող երկրներում հաճախ հանդիպող եզակի մարտահրավերներով: Նա ունի մեծ և բազմազակողմանի փորձ հարկային օրենսդրության և քաղաքականության ոլորտում. Մաթթեուն աշխատել է որպես միջազգային հարկային խորհրդատու ԱՄՆ Սենատի ֆինանսների կոմիտեյում և որպես փաստաբան Վաշինգտոնում գործող լավագույն իրավաբանական ընկերություններից մեկում՝ մասնագիտանալով գործարքային հարկային պլանավորման և կառուցվածքային ֆինանսավորման ոլորտում: Մայնինգ Փոլիսի Գրուպի հիմնադրումից հետո Մաթթեուն համագործակցել է մի շարք պետական հանձնաժողովների և  վերանայման թիմերի հետ, խորհրդատվություն տրամադրելով օրենսդրական և քաղաքականության բարեփոխումների, մի շարք հանքարդյունաբերական պայմանագրերի բանակցությունների, ինչպես նաև հիմնական հանքավայրերի շահագործման իրավունքի մրցույթների նախագծման և իրականացման աշխատանքներում: Նա նաև աշխատել է միջազգային հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական ինստիտուտների և զարգացման գործակալությունների հետ մի շարք հետազոտական և վերապատրաստման ծրագրերում:
Սիրանուշ Հարությունյան
Դրամաշնորհների և ծրագրերի մենեջեր
Սիրանուշ Հարությունյանը 2017 թվ-ի հուլիս ամսից հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Դրամաշնորհների և ծրագրերի մենեջերը: Նա օգնում է դրամաշնորհների դիմելիս և առաջարկներ պատրաստելիս, համակարգում է դրամաշնորհների պահանջների բավարարումը և Read More
Սիրանուշ ՀարությունյանԴրամաշնորհների և ծրագրերի մենեջեր

Սիրանուշ Հարությունյանը 2017 թվ-ի հուլիս ամսից հանդիսանում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի Դրամաշնորհների և ծրագրերի մենեջերը: Նա օգնում է դրամաշնորհների դիմելիս և առաջարկներ պատրաստելիս, համակարգում է դրամաշնորհների պահանջների բավարարումը և հաշվետվությունների պատրաստումը: Սիրանուշը վերահսկում է նախագծերի բյուջեները, համակարգում դրանց հաշվապահությունը և հետևում, որ դրամաշնորհային ծրագրերն իրականացվեն համաձայն կենտրոնի գործառնական և ֆինանսական պահանջների:

Սիրանուշ Հարությունյանն ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Նախկինում որպես ծրագրի համակարգող աշխատել է ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի վերլուծական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունում:

Սոնա Բալդրյան
Ծրագրերի օգնական
Սոնա Բալդրյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է և ունի գործարարության բակալավրի աստիճան: Նա միացել է մեր թիմին 2018թ սեպտեմբերից, որպես ծրագրերի օգնական ՀՕԲՆ և ITAMPSE ծրագրերի համար: Սոնան օգնում է Read More
Սոնա ԲալդրյանԾրագրերի օգնական

Սոնա Բալդրյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի շրջանավարտ է և ունի գործարարության բակալավրի աստիճան: Նա միացել է մեր թիմին 2018թ սեպտեմբերից, որպես ծրագրերի օգնական ՀՕԲՆ և ITAMPSE ծրագրերի համար:

Սոնան օգնում է ծրագրերի ամենօրյա գործընթացների կազմակերպման հարցում` ինչպիսիք են դրանց ադմինիստրատիվ և ֆինանսական գործառույթները, ինչպես նաև ծրագրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման հարցերը:

Մինչ մեր թիմին միանալը Սոնան 10 ամսով փորձնակ է եղել ԱՄՆ դեսպանատան քաղաքական-տնտեսական բաժնում: Սոնան նաև աշխատում է Կանանց ռեսուրսային կետրոնում, որպես ծրագրի օգնական: