Հովանավորներ

Թուֆենկյան հիմնադրամը բացվել է 1999թ. գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից` նպատակ ունենալով հզորացնել տեղի քաղաքացիների նախաձեռնությունները, աջակցել հասարակության առավել խոցելի խմբերին, նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը և խթանել սոցիալական արդարությունը Հայաստանում: 2003թ. ի վեր Հիմնադրամը ընդլայնել է իր գործունեության շրջանակը դեպի Արցախ, որտեղ աշխատանքների հիմնական նպատակը Արցախը Հայաստանին կապող` ռազմավարական նշանակություն ունեցող ազատագրված տարածքների զարգացումը և վերաբնակեցումն է:

Հավելյալ տեղեկատվության համար այցելեք հիմնադրամի վեբկայքը և Ֆեյսուքյան էջը: